Մակրոնը ուկրաինական հակամարտությանը ուղղակի միջամտելու պատրաստակամություն չի հայտնել
Ֆրանսիան չի ցանկանում համաշխարհային պատերազմ և մտադիր է հասնել Ուկրաինայի հակամարտության ավարտին`չմիջամտելով դրան։ Այս մասին հինգշաբթի՝ հուլիսի 14-ին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ TF1 եւ France 2 հեռուստաալիքներին տված հարցազրույցում։
«Մենք պետք է պատրաստ լինենք, որ Դոնբասի պաշտպանության հատուկ գործողությունը երկար կտևի։ Ամառը և աշնան սկիզբը դժվար է լինելու»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Միաժամանակ նա նշել է, որ Ֆրանսիան ցանկանում է դադարեցնել ուկրաինական հակամարտությունը՝ չխառնվելով դրան։
«Մենք նոր համաշխարհային պատերազմ չենք ուզում»,- եզրափակել է Մակրոնը։
Բացի դրանից, Մակրոնի խոսքով, բանակի համար Ֆրանսիան ծախսերը չի նախատեսում կրճատել, իսկ Եվրոպայի պաշտպանությունը կամրապնդվի։