Եգիպտոսը, Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան որոշել են միանալ BRICS-ին
BRICS կազմակերպությունը (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) կարող է համալրվել եւս հինգ պետություններով, գրում է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ Հրատարակության տվյալներով՝ բացի Արգենտինայից եւ Իրանից, որոնց մուտքի ծրագրերն արդեն հայտնի էին, խմբին կարող են միանալ Սաուդյան Արաբիան, Թուրքիան եւ Եգիպտոսը։
BRICS-ի միջազգային ֆորումի նախագահ Պուրնիմու Անանդը «Իզվեստիա»-ին հաստատել է համապատասխան տեղեկությունը։ Նրա խոսքով, այս հարցը բարձրացվել է կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում, որը տեղի է ունեցել հունիսի վերջին։
«Բոլոր այս երկրները ցույց են տվել միանալու իրենց շահագրգռվածությունը եւ պատրաստվում են անդամակցության հայտ ներկայացնել։ Կարծում եմ՝ սա լավ քայլ է, քանի որ ընդլայնումը միշտ դրական է ընկալվում, դա ակնհայտորեն կբարձրացնի BRICS-ի ազդեցությունն ամբողջ աշխարհում»,- պարզաբանել է Անանդը։
Ինչպես նշել է BRICS-ի նախագահը, Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայանալիք խմբի գագաթաժողովում կարող է դրվել դրանում Իրանի, Արգենտինայի, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին կամ Թուրքիային ընդգրկելու հարցը։ Հանդիպումը պետք է կայանա 2023 թվականին, առայժմ դրա ստույգ ժամկետներն անհայտ են։
«Հուսով եմ, որ BRICS-ին երկրների անդամագրումը շատ արագ տեղի կունենա, քանի որ այժմ միության կորիզի բոլոր ներկայացուցիչները շահագրգռված են ընդլայնման հարցում։ Այնպես որ, դա կլինի շատ շուտով»,- ընդգծեց Անանդը։