Ինձ համար տհաճ անակնկալ է, որ մինչև հիմա Մեղրիի մանկապարտեզը չի գործում. Ես դեռ 2018-ին եմ խոստացել. Փաշինյան
Ես 2018-ին Մեղրիում խոստացել եմ, որ քաղաքի մանկապարտեզը շահագործման կհանձնվի. «Իմ քայլը» հիմնադրամը նաեւ միջոցներ է հատկացրել եւ ինձ համար տհաճ անակնկալ է, որ մինչեւ հիմա Մեղրիի մանկապարտեզը չի գործում: Այս մասին յսօր՝ հուլիսի 14-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պետք է պարզել, թե ֆինանսավորման առկայության պայմաններում գործը չի արվել: Ես հանձնարարում եմ հսկողության տակ առնեք, սա ես համարում եմ անձնական պատասխանատվություն՝ անկախ նրանից, թե ով է կապալառուն, որովհետեւ ծրագիրն իրականացրել է համայնքը»,-ասաց նա: