«Ամերիկյան «Ազատության արձանն» ամռանը Հայաստանում հենց այսպիսի տեսք կունենար»․ Ժաննա Լեիինայի լուսանկարը Հանրապետության հրապարակից
Հայտնի պրոդյուսեր եւ կատակերգու Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ գրող Ժաննա Լեւինան, եկել է Հայաստան, որտեղից էլ հետեւորդների հետ կիսվում է հրապարակումներով։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրում Ժաննան կերպարանք է ընդունել Հանրապետության հրապարակում՝ շատրվանների ֆոնին։ Նա կրում է սեւ գույնի երկարափեշ զգեստ՝ համադրելով ոճային պայուսակի հետ։ Նրա մազերն արձակված են, նվազագույն շպարով է, իսկ ձեռքին պաղպաղակ է։ Ժաննայի կերպարն ամբողջական է դարձնում արեւապաշտպան ակնոցը։ «Ամերիկյան «Ազատության արձանն» ամռանը Հայաստանում հենց այսպիսի տեսք կունենար։ Պաղպաղակը ձեռքին», - հրապարակումը իրեն հատուկ հումորով մակագրել է Գարիկ Մարտիրոսյանի կինը։