Եթե դրսում մեզ անվանում եք փախստականներ, ապա ի՞նչն է ձեզ խանգարում մեզ այդ կարգավիճակը տալ. Բողոքի ակցիա Կառավարության մոտ
Հադրութից պատերազմի հետևանքով տեղահանվածները շարունակում են Կառավարությունից պահանջել իրենց փախստականի կարգավիճակ տալ։ Հադրութցիները այսօր հերթական անգամ Կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում։
«Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախագահ Լեւոն Հայիրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Կառավարության անդամները միջազգային հարթակներում Արցախից տեղահանվածներին անվանում են փախստականներ, սակայն երկրի ներսում խուսափում են այդ ձեւակերպումից։
««Իրենք մեզ ասում են ներքին տեղահանվածներ: Այսինքն՝ Հադրութը Հայաստանի մա՞ս է: Եթե այո, ապա ՀՀ-ն թող հայտարարի, որ Հադրութը Հայաստանի մաս է, թեկուզ օկուպացված, կամ հայտարարի, որ Արցախը անկախ է: Չէ որ մեզ ինքնաթիռներով կամ գնացքներով չեն բերել, մենք հրետակոծության պատճառով ենք դուրս եկել։ Կարծում եմ՝ մեզ փախստականի կարգավիճակ տալու համար որեւէ խնդիր չկա։ Ապօրինի կերպով Հադրութը կարողացան տալ, բայց չեն կարողանում համայնքին փախստականի կարգավիճակ տալ, չգիտես ինչու՝ դժվար է։ Բայց երբ իշխանությունները հանդիպում են միջազգային կառույցների հետ, մեզ անվանում են փախստականներ: Եթե դրսում մեզ անվանում եք փախստականներ, ապա ի՞նչն է իրենց խանգարում օրենք ընդունել փախստականների մասին»,- ասաց Հայիրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։