Թուրքիայում 19 մարդ տուժել է անտառային հրդեհներից
Թուրքիայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է շարունակվող անտառային հրդեհների հետեւանքով 19 տուժածների մասին Դատչա ամառանոցային գոտում։
Անտառային հրդեհը, որն սկսվել է չորեքշաբթի թուրքական Դատչա ամառանոցային գոտում, դեռեւս շարունակվում է, հրշիջման աշխատանքներին խանգարում է ուժեղ քամին։ Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են 10 ինքնաթիռ եւ ուղղաթիռ, մասնակցում է ռազմական տեխնիկա։ Իշխանությունները չեն բացառում, որ սա կարող է դիվերսիա կամ միտումնավոր հրդեհում լինել։
«Ցավոք, անտառային հրդեհը Դատչայում շարունակվում է։ Ներկա պահին միջադեպի հետեւանքով տուժել է 19 մարդ։ 9 մարդու բուժումը դեռ շարունակվում է, 9 մարդ դուրս է գրվել հիվանդաոցից, մեկ հոգի բուժման կարիք չի ունեցել։ Մեր բուժանձնակազմի 84 մարդ հերթապահում է շտապօգնության 18 մեքենաներով»,- Թվիթերի իր օգտահաշվում գրել է առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։