Ադրբեջանցի զինվորականը զոհվել է ավտոմատ զենքից արձակված կրակոցից
Ադրբեջանի բանակի ժամկետային զինծառայող, զինվոր Ռուսլան Մանաֆզադեն հուլիսի 13-ին, ժամը մոտ 23.00-ին զոհվել է ավտոմատ զենքից արձակված կրակոցից։ Այս մասին, ի պատասխան APA-ի հարցման, տեղեկացրել են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունում։
Զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ։ Ներկայում հետաքննություն է կատարվում։