Մենք զգալի ջանքեր ենք գործադրում պարենի մատակարարումը համաշխարհային շուկաներ վերականգնելու համար. Զելենսկի
Թուրքիայում ագրարային մթերքների արտահանման արգելքը հանելու վերաբերյալ բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է տեսաուղերձում, տեղեկացրել է «Ուկրինֆորմ»-ը։
«Լուրերում շատ են հիշատակումները Թուրքիայում մեր երկրից Սեւ ծովով ագրարային արտահանման արգելքը հանելուն նվիրված հանդիպման մասին։ Մենք իսկապես զգալի ջանքեր ենք գործադրում, որպեսզի վերականգնենք պարենի մատակարարումները համաշխարհային շուկա։ Եթե հաջողվի հանել Սեւ ծովում նավագնացության ռուսական սպառնալիքը, դա կթուլացնի համաշխարհային պարենային ճգնաժամի սրությունը»,- ասել է Զելենսկին։
Նախագահը հավաստիացրել է, որ ուկրաինական պատվիրակությունն իրեն զեկուցել է, որ առաջընթաց կա։ Պետության ղեկավարը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին կհամաձայնեցվեն մանրամասները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ։
«Ես շնորհակալ եմ Միավորված Ազգերի Կազմակերպությանը եւ Թուրքիային համապատասխան ջանքերի համար։ Այս պատմության հաջողությունը հարկավոր է ոչ միայն մեր պետությանը, այլեւ, առանց չափազանցության, ամբողջ աշխարհին»,- ընդգծել է նա։