ԱԺ-ն կրկին արտահերթ նստաշրջան է գումարել. օրակարգում են նաեւ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները (Տեսանյութ)
Հայաստանի Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ընդգրկված է 5 հարց:
Որակարգում են մասնավորապես,
- «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին.
- «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
- «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին: