Իտալիայում երաշտի պատճառով վտանգված են ձիթապտղի յուղի եւ ռիզոտոյի բրնձի պաշարները
Ձիթապտղի յուղի եւ ռիզոտոյի բրնձի պաշարները վտանգի տակ են, քանի որ հյուսիսային Իտալիան տառապում է վերջին 70 տարվա ամենավատ երաշտից, ինչն էլ ավելի է խորացրել ճգնաժամը։ Ներկրողները պատրաստվում են բրնձի եւ լոլիկի գների 50 տոկոսով աճին եւ դիտարկում են մատակարարման նոր աղբյուրներ, գրում է Guardian-ը:
«Մենք արդեն տեսնում ենք, որ որոշ ձիթենիներ չեն կարողանում պտուղ տալ, ինչը տեղի է ունենում միայն այն դեպքում, երբ հողի խոնավության մակարդակը չափազանց ցածր է»,-ասել է Мintec հետազոտական խմբի վերլուծաբան Քայլ Հոլանդը։ Երաշտը կարող է հանգեցնել նաեւ ծիրանի, դեղձի եւ տանձի բերքի կրճատմանը։
Ֆերմերներն ասում են, որ Ալպերում ձյուն չկա, գետերը չորանում են, լճերը չորանում են։ Սպասվում է, որ լոլիկի բերքը կհավաքվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում՝ շոգ եղանակի պատճառով սովորականից շուտ, իսկ վերջին բերքի գները կրկին կբարձրանան։ Բրինձը կթանկանա առնվազն 20 տոկոսով. Իտալիան արտակարգ դրություն է հայտարարել հյուսիսային հինգ շրջաններում՝ Պո գետի հովտում աճող երաշտի պատճառով։