Ֆլորիդայի բնակչուհին զուգարանում իգուան է հայտնաբերել
Ֆլորիդայի բնակչուհի Միշել Ռեյնոլդսը զուգարանում իգուան է հայտնաբերել։
Նա WSVN-ին ասել է, որ գնացել էր խոհանոց՝ իրեն խորտիկ պատրաստելու։ Ապա գնացել է լոգարան, բացել դուռն ու արագ փակել, քանի որ այնտեղ իգուան է եղել։
Սողունը չի կարողացել դուրս գալ զուգարանից, ուստի Ռեյնոլդսը ստիպված է եղել դիմել օգնության։
Հարավային Ֆլորիդայում իգուանաները սովորական տեսարան են դարձել, ընդգծում է WSVN-ը։