ՌԴ ՊՆ-ն Թուրքիայում բանակցությունների ժամանակ Ուկրաինային հայտնել է հացահատիկի արտահանման առաջարկների մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ստամբուլում Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի հետ քառակողմ բանակցություններում ներկայացրել է Սեւ ծովի նավահանգիստներից հացահատիկի արտահանման առաջարկները։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։
«Ռուսական պատվիրակությունը պատրաստել եւ քննարկման է ներկայացրել այս հարցի հնարավորինս արագ գործնական լուծման առաջարկությունների փաթեթը»,-ասել է նա։