Ուկրաինայից փախստականների մոտ երկու երրորդը ակնկալում է մնալ իրենց ընդունող երկրներում
Ուկրաինայից փախստականների մեծամասնությունը, հիմնականում՝ կանայք եւ երեխաներ, հույս ունի, որ ի վերջո կվերադառնա տուն, ասվում է հարցման մեջ, որին մասնակցել է շուրջ 4900 մարդ Ուկրաինայից, որոնք ներկայումս ապրում են Չեխիայում, Հունգարիայում, Մոլդովայում, Լեհաստանում, Ռումինիայում եւ Սլովակիայում:
Հարցումն անցկացվել է մայիսի կեսերից հունիսի կեսերը։ ՄԱԿ տվյալներով՝ ներկայումս Եվրոպայում գրանցված է ավելի քան 5,6 միլիոն փախստական։ «Նրանք ցանկանում են վերամիավորվել ընկերների եւ ընտանիքի հետ եւ անհանգստացած են նրանց համար, որոնք մնացել են: Շատերը ցանկանում են սպասել, մինչեւ իրավիճակը հանդարտվի»,-ասվում է զեկույցում։