ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակցին ծեծկռտուքի համար արտաքսել են Երուսաղեմից
Իսրայելի ոստիկանությունը Երուսաղեմում ձերբակալել է ԱՄՆ գաղտնի ծառայության հակահարձակողական խմբի անդամին այն բանից հետո, երբ նա բարի մոտ հարձակվել է մի կնոջ վրա, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրին։
Գաղտնի ծառայությունը հայտնել է, որ աշխատակիցը վերադարձել է ԱՄՆ։ Թե ինչպես է սկսվել միջադեպը, պարզ չէ։
«Երկուշաբթի ուշ երեկոյան ԱՄՆ գաղտնի ծառայությանը տեղեկացվել է, որ Իսրայելում աշխատող գործակալության աշխատակիցն իբր ներգրավված է եղել ֆիզիկական բախման մեջ։ Աշխատակիցը կարճ ժամանակով ձերբակալվել եւ հարցաքննվել է իսրայելական ոստիկանության կողմից, որը նրան ազատ է արձակել առանց մեղադրանք ներկայացնելու։ Աշխատակիցը վերադարձել է ԱՄՆ»,- ասվում է գաղտնի ծառայության հաղորդագրության մեջ։ «Գործակալության արձանագրության համաձայն՝ նրա մուտքը գաղտնի ծառայության համակարգեր եւ օբյեկտներ կասեցվել է՝ մինչեւ հետագա հետաքննություն»:
Միջադեպը տեղի է ունեցել գաղտնի ծառայության հետ կապված մի շարք աղմկահարույց միջադեպերից հետո: Այս տարվա սկզբին նույն ծառայության երկու սպա Հարավային Կորեայից տուն են ուղարկվել տաքսու վարորդի եւ Կորեայի երկու քաղաքացիների հետ վեճից հետո, դա տեղի է ունեցել այն պահին, երբ նախագահ Ջո Բայդենը պաշտոնը ստանձնելուց հետո սկսել է իր առաջին շրջագայությունը Ասիայում:
Նշենք, որ Բայդենն այժմ գտնվում է Իսրայելում, նա շրջագայում է Մերձավոր Արեւելքում: