Տանզանիայում անհայտ հիվանդությունից երեք մարդ է մահացել
Տանզանիայի հարավում ավելի քան 10 մարդ է վարակվել անհայտ հիվանդությամբ, որին բնորոշ է քթից արյունահոսությունը, հայտնել է տեղական Citizen հրատարակությունը:
«Հուլիսի 12-ի դրությամբ եղել է ընդամենը 11 հիվանդ, որոնցից երեքը մահացել են»,- հայտարարել է երկրի բժշկական ծառայության ղեկավար Այֆելո Սիչվալեն:
Նրա խոսքով ՝ բռնկումը տեղի է ունեցել Լինդիի շրջանում։ Հուլիսի 5-7-ը հիվանդանոցներ տեղափոխվածների մոտ եղել են այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են տենդը, քթից արյունահոսությունը, գլխացավը և հոգնածությունը:
Տանզանիայի նախագահ Սամիա Հասան Սուլուխուն ասել է, որ հիվանդությունը կապված է շրջակա միջավայրի դեգրադացիայի հետևանքների հետ: Նրա կարծիքով՝ կրողները կարող են լինել վայրի կենդանիների որոշ տեսակներ, որոնք ստիպված են եղել բնակություն հաստատել մարդկանց կողքին։