Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը կմեկնի Ադրբեջան
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Ռամիլ Ուսուբովի պաշտոնական հրավերով կմեկնի Ադրբեջան, փոխանցում է Ermenihaber-ը։
Նա Բաքվում կլինի հուլիսի 15-ին։
Շամխանին այցի շրջանակներում Ռամիլ Ուսուբովից զատ հանդիպելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Նրանք քննարկելու են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները։
Հիշեցնենք, որ Շամխանին հուլիսի 7-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով ժամանել էր Երևան: Նա հանդիպել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։