Ամերիկացի կոնգրեսականը Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը վերահսկող նախագիծ է ներկայացրել
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Քրիս Փափասը փաստաթուղթ է պատրաստել, որը նախատեսում է խիստ վերահսկողության տակ առնել ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-16 կործանիչների հնարավոր վաճառքը, փոխանցում է «Ermenihaber»-ը։
Նշվում է, որ կոնգրեսականն այս նախագիծը ներկայացրել է Հունաստանի ունեցած մտահոգությունների պատճառով: Դրանում նախատեսվում է «Պաշտպանության ազգային հատկացումների մասին օրենքում» 2 նախապայման ավելացնել: Նախապայմաններից մեկն այն է, որ վաճառքը պետք է իրկանացվի ԱՄՆ-ի ազգային շահերին համապատասխան, մյուսը՝ պետք է ներկայացնի այն քայլերը, որոնք կկանխարգելեն Թուրքիայի կողմից այդ կործանիչներով Հունաստանի տարածքում չարտոնված թռիչքների իրականացումը:
Նշվում է, որ Փափասի բերած նախագիծը ներկայացվել է որպես հավելյալ ակտ «Պաշտպանության ազգային հատկացումների մասին օրենքին»: Նախագծի տակ որպես համահեղինակներ ստորագրել է ընդհանուր առմամբ 15 կոնգրեսական: