Նիդեռլանդներում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամի նոր ենթատեսակ
Նիդեռլանդներում հայտնաբերվել է «Օմիկրոն» BA.2.75 կորոնավիրուսային շտամի նոր ենթատեսակ, որը կոչվում է կենտավր, չորեքշաբթի հայտնել է երկրի Առողջապահության ազգային ինստիտուտը (RIVM):
BA.2.75 տարբերակը հայտնաբերվել է Նիդեռլանդներում՝ Գելդերլանդ հյուսիսարևելյան նահանգում, ասվում է ինստիտուտի հայտարարության մեջ:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ կորոնավիրուսի այս մուտացիան հայտնաբերվել է Հնդկաստանում և առնվազն տասը այլ երկրներում, ներառյալ Ավստրալիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և Կանադան: