Petronas Azerbaijan (Shah Deniz) S.A.R.L.-ը փակում է իր մասնաճյուղն Ադրբեջանում
Petronas Azerbaijan (Shah Deniz) S.A.R.L.-ը փակում է իր մասնաճյուղն Ադրբեջանում։ Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։
Անցյալ տարվա աշնանը ԼՈՒԿՕՅԼ-ը եւ Petronas-ը պայմանավորվել են գնել ընկերության բաժնետոմսերը (15,5 տոկոս) Ադրբեջանի խոշորագույն գազային հանքավայրում՝ Շահ Դենիզում, գործարքը գնահատվել է 2,25 մլրդ դոլար։ Արդյունքում՝ ԼՈՒԿՕՅԼ-ը ձեռք է բերել 9,99 տոկոս մասնաբաժին՝ 1,45 մլրդ դոլարով, SOCAR-ը գնել է 4,35 տոկոսը, BP-ը՝ Рetronas-ի 1,16 տոկոսը։ Գործարքը փակվել է 2022 թվականի հունվարին։
Այժմ նախագծում բաժնետոմսերը բաշխված են հետեւյալ կերպ՝ BP plc՝ 29,99 տոկոս, LUKOIL՝ 19,99 տոկոս, TPAO՝ 19 տոկոս, SOCAR՝ 14,35 տոկոս, NICO՝ 10 տոկոս եւ SGC (SOCAR-ի դուստր ձեռնարկություն)՝ 6,67 տոկոս։
Ավելի վաղ մալազիական Petronas նավթագազային պետական ընկերությունը հաստատել էր Լյուքսեմբուրգում իր երկու դուստր ձեռնարկությունների՝ Ադրբեջանում 2 մլրդ դոլար արժողությամբ գազային ակտիվները կառավարող գույքի առգրավման փաստը։ Կարգադրիչները կնքել են այս ընկերությունների գրասենյակները։
«Petronas-ը հայտարարում է, որ այս դուստր ձեռնարկությունները՝ Petronas Azerbaijan-ը եւ PETRONAS South Caucasus-ը, նախկինում վաճառել են Ադրբեջանում իրենց ողջ ակտիվները, եւ վաճառքից ստացված գումարը պատշաճ կերպով վերադարձվել է»,- հավելել է ընկերությունը։