Տոկիոյի դատարանը «Ֆուկուսիմա» ատոմակայանի օպերատորի նախկին ղեկավարներին պարտավորեցրել է 94,8 մլրդ դոլարի փոխհատուցում վճարել
Տոկիոյի դատարանը «Ֆուկուսիմա» գործարանի նախկին օպերատորներին, ովքեր առնչություն ունեն 2011 թվականի աղետին, պարտավորեցրել է մոտ 13 տրիլիոն իեն (94,8 միլիարդ դոլար) փոխհատուցում վճարել, հաղորդում է AFP-ն:
Տոկիոյի էլեկտրաէներգետիկ ընկերության(TEPCO) չորս նախկին ղեկավարներին պարտավորեցրել են վնասի փոխհատուցում վճարել բաժնետերերի կողմից դատական հայցով՝ կապված հզոր ցունամիի հետեւանքով զանգվածային միջուկային աղետի հետ:
Բաժնետերերը պնդում էին, որ աղետը հնարավոր կլիներ կանխել, եթե TEPCO-ի ղեկավարները հաշվի առնեին հետազոտությունը եւ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեին, օրինակ՝ բարձրադիր վայրերում էներգիայի վթարային աղբյուր տեղադրեին։