ԵՄ երկրները նախատեսում են Ջեյմս Բոնդի ոճով բունկեր կառուցել
ԵՄ երկրները նախատեսում են Ջեյմս Բոնդի ոճով բունկեր կառուցել։ 8 միլիոն եվրո արժողությամբ գերպաշտպանված սենյակը, որը 100 մարդ է տեղավորում, կլինի մեկուսարանային վանդակում, որպեսզի «նվազեցվի վտանգավոր ճառագայթման ռիսկը», գրում է Euobserver-ը։
Առաջարկվող բունկերը կտեղակայվի ԵՄ խորհրդում։ Սա ԵՄ կառույցների ավելի լայն ջանքերի մի մասն է` գաղտնի հաղորդագրությունների, փաստաթղթերի եւ գաղտնի հանդիպումների անվտանգությունն ուժեղացնելու համար՝ լրտեսական եւ հաքերային բազմամյա արշավներից հետո:
Սակայն նոր բունկերի ստեղծման առաջարկի նախագիծը դրդել է կիբեռփորձագետներին եւ պաշտոնյաներին մտածել, թե ինչու ԵՄ-ն դեռ չի կառուցել նման անվտանգ հաստատություն:
«Ժամանակն է «կիբեռանվտանգության մեծ վերբեռնում անելու»,- ասել է Եվրոպական խորհրդարանի լիբերալ պատգամավոր եւ Նիդեռլանդների պաշտպանության նախարարության կիբեռանվտանգության քաղաքականության նախկին ղեկավար Բարտ Գրոտուիսը: «Բունկերը պետք է լինի նոր մտածողության եւ անկրթության շղարշը վերացնելու խորհրդանիշ, որի տակ եղել են ԵՄ կառույցները, երբ խոսքը վերաբերում է կիբեռլրտեսության սպառնալիքին»,- ասել է Գրոտուիսը:
Ինչպես նշում է EUobserver-ը, նոր օբյեկտը նաեւ «VIP-անձանց համար հարմարավետության համապատասխան մակարդակ» կապահովի։
ԵՄ պաշտոնյան ասել է, որ անվտանգ սենյակի ծրագիրը «ԵՄ հաստատությունների, կազմակերպությունների եւ գործակալությունների անվտանգությունն ու ճկունությունն ամրապնդելու ավելի լայն ջանքերի մի մասն է, որը համապատասխանում է անվտանգության աճող սպառնալիքները հաշվի առնելու անդամ պետությունների բազմաթիվ կոչերին»: