Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը կներկայացնի Բահրեյնը
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից Օլիմպիական խաղերի եւ աշխարհի առաջնության փոխչեմպիոն, գյումրեցի գերծանրքաշային (+109) Գոռ Մինասյանը կներկայացնի Բահրեյնը, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվականը։
Մրցակարգի համաձայն, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ամեն երկիր հնգական քաշային կարգերից յուրաքանչյուրում կարող է երկուական մարզիկ-մարզուհի ներկայացնել:
Սպասվում է, որ Հայաստանը գերծանրքաշային կարգում կներկայացնեն Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը, որը նախկինում հանդես էր գալիս 109 կգ քաշային կարգում։ Սակայն այդ քաշային կարգն այլեւս օլիմպիական չէ։
Հայաստանի հավաքականը հուլիսի 25-ից Աբովյանում կսկսվի ուսումնամարզական հավաք՝ սկսելով պատրաստվել տարեվերջին Կոլումբիայում անցկացվելիք աշխարհի առաջնությանը։