Ութ թեկնածուներ կպայքարեն Մեծ Բրիտանիայի վարչապետի եւ Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնի համար
Ութ թեկնածուներ կպայքարեն Բորիս Ջոնսոնի տեղի համար՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի եւ Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում, հայտարարել է պաշտոնների համար մրցույթի կազմակերպման պատասխանատու հանձնաժողովը։
Թեկնածուների թվում են՝ Քեմի Բադենոհը, Սուելլա Բրեյվերմանը, Ջերեմի Հանթը, Փենի Մորդաունթը, Ռիշի Սունակը, Թոմ Թուգենդհաթը, Լիզ Թրասը եւ Նադհիմ Զահավին, հայտնում է Reuters-ը։
Պատգամավորներ Սաջիդ Ջավիդն ու Ռեհման Չիշտին առաջադրվելու մտադրություն են հայտնել, սակայն թեկնածուների վերջնական ցուցակի հրապարակումից առաջ հրաժարվել են մասնակցությունից։ Այս ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուները պետք է ստանային առնվազն 20 անվանակարգ։
Քվեարկության առաջին փուլը կսկսվի չորեքշաբթի՝ հուլիսի 13-ին։