Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԲԽ) քարտուղար, կոնտրադմիրալ Ալի Շամհանին հուլիսի 15-ին կայցելի Բաքու
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԲԽ) քարտուղար, կոնտրադմիրալ Ալի Շամհանին հուլիսի 15-ին կայցելի Բաքու, հաղորդում է Mehr-ը։
Շամհանին Բաքու կայցելի իր ադրբեջանցի գործընկերոջ հրավերով։ Նա կհանդիպի նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ իրանա-ադրբեջանական կապերը եւ տարածաշրջանային ու միջազգային վերջին իրադարձությունները քննարկելու համար։
Նշենք, որ անցած շաբաթ Շամհանին այցելել էր Երևան։