Հետազոտողները պարզել են հալյուցինածին սնկերի ապաքինող հատկություններ
Գիտնականները հետազոտություն են իրականացրել, որի ընթացքում ուսումնասիրել են փոքր չափաբաժնով հալյուցինածին սնկերի ազդեցությունը մարդկանց հոգեվիճակի վրա։
Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Օկանագան համալսարանի հետազոտությանը, որի արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում, մասնակցել է 953 մարդ, որոնք կանոնավորապես պսիլոցիբինի (բնական փսիխոդելիկ դեղամիջոցային թմրանյությաին միացություն) ոչ մեծ չափաբաժին են ընդունել, եւ 180 մարդուց բաղկացած երկրորդ խումը, որոնք պսիլոցիբին չեն ընդունել։
30-օրյա հետազոտության ընթացքում մասնակիցներին առաջարկվել է մի շարք գնահատականներ տալ, որոնք վերաբերել են հոգեկան առողջության սիմպտոմատիկային, տրամադրությանը եւ ճանաչողական ցուցիչներին։ Օրինակ, փսիխոմոտորային կարողությունները չափելու համար, որոնք կարող են օգտագործվել որպես նեյրոդեգեներատիվ հիվանդությունների մարկեր, ներառյալ Պարկինսոնի հիվանդությունը, հետազոտությունում ներառվել է թեստ սմարթֆոնին մատով հպվելու մասին։
«Սա այսօրվա դրությամբ ամենամեծ հետազոտությունն է, որը նվիրված է պսիլոցիբինի միկրոդոզավորմանը։ Մեր արդյունքները,- նշել են հետազոտողները,- որոնք վկայում են տրամադրության լավացման եւ դեպրեսիայի, տագնապի եւ սթրեսի նվազման մասին, լրացնում են խոսակցությունը միկրոդոզավորման թերապեւտիկ պոտենցիալի մասին»։
Փսիխոդելիկ պսիլոցիբինային սնկերի մեծ չափաբաժինները օգտագործման երկար պատմություն ունեն. դրանք օգտագործել են արեւմտյան մշակույթի որոշ բնիկ ժողովուրդներ դրանց փսիխոդելիկ ազդեցության համար։ «Թմրանյութերի դեմ ամերիկացիների պատերազմի» ժամանակ դրանք դասվել են արգելված նյութերի շարքին։ Բայց վերջին ժամանակներս դրանց հանդեպ հետաքրքրությունը ընդլայնվել է, դրանք առաջ են բերում տրամադրության կտրուկ փոփոխություններ մեծ չափաբաժինների եւ թերապեւտիկ կիրառություն փոքր չափաբաժինների (այնքան փոքր, որ նվազագույն ազդեցություն են ունենում ամենօրյա գործունեության վրա) օգտագործման դեպքում։
Միկրոդոզավորումը ենթադրում է թմրանյութերի կանոնավոր ինքնուրույն օգտագործում բավական փոքր չափաբաժիններով, որպեսզի չխախտվի նորմալ կոգնիտիվ գործառնությունը։ Չափաբաժինները կարող են կազմել 0,1-0,3 գրամ չորացրած սունկ եւ ընդունվել շաբաթը երեքից հինգ անգամ։
Առավել հայտնի նյութերը, որոնք օգտագործվում են միկրոդոզավորման համար, պսիլոցիբինային սնկերն են եւ կիսասինթետիկ հոգեմետ նյութերը։ Պսիլոցիբինային սնկերը կախվածություն չեն առաջացնում եւ համարվում են համեմատաբար ոչ թունավոր, հատկապես ծխախոտի, ափիոնի եւ ալկոհոլի համեմատ։