«35 տարի խաղում է նույն դերը». Միկի Ռուրկը կոշտ քննադատության է ենթարկել Թոմ Քրուզին
Միկի Ռուրկը նրանցից է, ով չի վարանում արտահայտել իր կարծիքը, նույնիսկ եթե դա կարող է վիրավորել իր գործընկերներին։ Այս անգամ դերասանը կոշտ քննադատել է Թոմ Քրուզի աշխատանքները։
Հեռուստահաղորդավար Պիրս Մորգանի հետ զրույցում «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրը խոսել է «Թոփ գան․ Մեւերիկ»-ի մասին, որը մայիսին վարձույթում հավաքել է ավելի քան 1 միլիարդ դոլար։ Ֆիլմում գլխավոր դերերից մեկը կատարել է Թոմ Քրուզը։ Եվ, ըստ երեւույթին, Միկիին դա այնքան էլ դուր չի եկել։
«Այս տղան 35 տարի նույն դերն է խաղում։ Ես դա չեմ հարգում»,- սկսել է դերասանը։ «Ինձ համար դա ոչինչ չի նշանակում: Ես թքած ունեմ փողի եւ իշխանության վրա։ Երբ ես նայում եմ Ալ Պաչինոյի, Քրիս Ուոքենի, Դե Նիրոյի, Ռիչարդ Հարիսի եւ Ռեյ Ուինսթոնի վաղ ստեղծագործությունները, կարծում եմ, որ ուզում եմ նմանվել նրանց», - հայտարարել է Միկին:
Հարցին, թե արդյոք նա կարծում է, որ Թոմը լավ դերասան է, Ռուրկը պարզապես պատասխանել է. «Կարծում եմ, որ նա նշանակություն չունի իմ աշխարհում»: Դե ինչ, սպասում ենք Քրուզի պատասխանին։