Ջոնսոնին կարող են անվստահության նոր քվե հայտնել
Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը մտադիր է երեքշաբթի օրը կառավարությանը ներկայացնել պաշտոնաթող վարչապետ Բորիս Ջոնսոնին անվստահության նոր քվե հայտնելու հարցը, քվեարկությունն ինքնին կարող է անցկացվել չորեքշաբթի, հայտնել է Sky News-ն այսօր։
Եթե խորհրդարանի անդամների մեծամասնությունը աջակցի նախաձեռնությանը, ապա հավանականություն կա, որ դա կարող է հանգեցնել նոր համընդհանուր ընտրությունների (Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ընտրությունների), նշում է հեռուստաալիքը։
Սակայն, եթե Պահպանողական կուսակցության անդամներն անվստահություն հայտնեն սեփական կառավարությանը, կուսակցությունը կարող է կորցնել իր առաջատար դիրքը խորհրդարանում, իսկ հաջորդ վարչապետ կարող է դառնալ ընդդիմության առաջնորդը, հաղորդում է Sky News-ը։
Ջոնսոնը, որը վարչապետ է դարձել 2019 թվականին, հինգշաբթի օրը հայտարարել է, որ հեռանում է վարչապետի եւ Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից եւ կմնա իր պաշտոնում մինչեւ նոր վարչապետի նշանակումը։ Սակայն շատերը կոչ են անում նրան անհապաղ հեռանալ եւ իր փոխարեն նոր ղեկավար նշանակել՝ չսպասելով կուսակցության աշնանային համագումարին։