Շրի Լանկայի նախագահը ռազմական ինքնաթիռով է երկրից փախել
Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան ռազմական ինքնաթիռով փախել է երկրից՝ տնտեսական ճգնաժամի պատճառով զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին, հայտնում է BBC-ն։
Երկրի ռազմաօդային ուժերը հաստատել են, որ 73-ամյա Ռաջապակսան իր կնոջ եւ անվտանգության ծառայության երկու աշխատակցի հետ մեկնել է Մալդիվներ: Նրանք մայրաքաղաք Մալե են ժամանել տեղական ժամանակով ժամը 03:00-ի սահմաններում։
Ռաջապակսայի փախուստը վերջ է դրել ընտանեկան դինաստիային, որը տասնամյակներ շարունակ կառավարել է Շրի Լանկայում: Նա թաքնվել է այն բանից հետո, երբ շաբաթ օրը ամբոխը ներխուժել է նրա նստավայր:
Ավելի վաղ նախագահը խոստացել էր հրաժարական տալ չորեքշաբթի՝ հուլիսի 13-ին։ Չորեքշաբթի առավոտյան պաշտոնյաները Reuters-ին հայտնել են, որ նա դեռ հրաժարականի դիմում չի ներկայացրել խորհրդարանի նախագահին։
Նրա եղբայրը՝ ֆինանսների նախկին նախարար Բազիլ Ռաջապակսան, նույնպես լքել է երկիրը, հայտնում են աղբյուրները։ Նրանց խոսքով՝ նա ուղեւորվել է ԱՄՆ