Իվան Ուրգանտի հայրը պատմել է, որ որդին մտադիր է շարունակել աշխատանքը Ռուսաստանում
Հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտի հայրը՝ դերասան Անդրեյ Ուրգանտը, kp.ru-ին տված հարցազրույցում ասել է, որ որդին մտադիր է կարիերան շարունակել Ռուսաստանում։
«Նա Ռուսաստանի քաղաքացի է, ռուս մարդ է, սիրում է իր հայրենիքը եւ պատրաստվում է ոչ միայն այստեղ շարունակել իր կարիերան, այլեւ չի դադարեցրել աշխատել այստեղ»,- վրդովվել է Անդրեյ Ուրգանտը։ «Պարզապես նրա կամքից անկախ պատճառներով նրա ծրագիրը ժամանակավորապես փակվեց», - հայտարարել է Անդրեյ Ուրգանտը:
Դերասանը դատապարտել է նաեւ նրանց, որոնք բացասաբար են արտահայտվել որդու մասին, երբ վերջինս արձակուրդ է մեկնել։