Հնդիկ զինվորները պորտատիվ թարգմանչի միջոցով ակնթարթորեն «կհասկանան» չինարենը
Հնդիկ զինվորները պորտատիվ թարգմանչի միջոցով ակնթարթորեն «կհասկանան» չինարենը։
Այն կկարողանա 1,5-3 մետր հեռավորության վրա վերցնել չինական խոսքը եւ անմիջապես թարգմանել այն։ Էլեկտրոնային թարգմանիչներն այժմ լայնորեն փորձարկվում են բանակում՝ որպես արհեստական ինտելեկտով աշխատող 75 արտադրանքի եւ հավելվածների փաթեթի մի մաս: Պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը սարքը ներկայացրել է «Արհեստական ինտելեկտը պաշտպանության ոլորտում» սիմպոզիումի ժամանակ։