Հնդկաստանի բնակիչը սահմանադրությունը երկրպագելու համար տաճար է կառուցել
Տրիվանդրումում 71-ամյա թոշակառու ուսուցիչ Շիվադասան Պիլայը կառուցել է Հնդկաստանի Սահմանադրության տաճար: Նրա պատին դրված է երկրի հիմնական օրենքի նախաբանը, գրում է Hindustan Times-ը։
«Իմ աստվածը Սահմանադրությունն է, եւ ես պաշտում եմ այն։ Դա մեր երկրի, մեր եղբայրության, բազմազանության եւ ապագայի հիմքն է։ Ես ուզում եմ խնամքով պահպանել իմ աստվածության իդեալները»,-բացատրել է Պիլայը:
Պիլայը նաեւ թենիսի կորտ է կառուցել եւ հսկայական գրադարան հավաքել՝ երեխաներին սովորելու դրդելու համար: