Խորվաթիան պաշտոնապես միանում է Եվրոգոտուն
Եվրամիությունը հավանություն է տվել 2023 թվականի հունվարի 1-ից Խորվաթիայի մուտքին եվրոպական գոտի, ասվում է Եվրահանձնաժողովի կայքում։
Խորվաթիայի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Զդրավկո Մարիչի խոսքերով՝ սեպտեմբերից երկիրը կսկսի օգտագործել եվրոն խորվաթական կունայի հետ միասին։
«Ես համարձակվում եմ ասել, որ սա պատմական օր է… Մենք կկարողանանք ակտիվացնել մեր Եվրո օրենքի որոշ դրույթներ: Սկսենք կամավոր, իսկ սեպտեմբերի 5-ից և կրկնակի պարտադիր նշումով։ Այս ամենը լավ ծրագրված բաներ են»,- նշել է Մարիչը:
Եվրոգոտուն Խորվաթիայի անդամակցությանը նախորդել է Եվրոպական խորհրդի կողմից երեք իրավական ակտերի ընդունումը։