ԵՄ-ն մտադիր է ևս 500 մլն եվրո հատկացնել Ուկրաինային ռազմական օգնության համար
Եվրամիությունը մտադիր է լրացուցիչ 500 մլն եվրո հատկացնել Ուկրաինային ռազմական օգնության համար։ Այս մասին հուլիսի 12-ին հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն։
«Մենք այժմ քննարկում ենք հինգերորդ տրանշի հնարավորությունը՝ 500 մլն եվրոյի չափով»,- հայտարարել է նա Եվրախորհրդարանի պատգամավորների հետ համատեղ նիստում:
Միջոցները կհատկացվեն Խաղաղության եվրոպական հիմնադրամից։ Ավելի վաղ՝ փետրվարից, այդ ֆոնդից հատկացվել էր ընդհանուր 2 մլրդ եվրո, վերջին տրանշի մասին հայտարարվել էր մայիսի 16-ին։