Լուկաշենկոն պաշտոնից ազատել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ գեներալ-մայոր Ալեքսանդր Կիրիենկոյին ազատվել է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։
Համապատասխան հրամանագիրը Լուկաշենկոն ստորագրել է հուլիսի 12-ին, հայտնում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը։