Վաշինգտոնը չի կարող մեղադրանքների միջոցով իր հայացքները պարտադրել Թեհրանին. Աբդոլլահիան
Եթե դիվանագիտության պատուհանը դեռ բաց է, ապա դա Իրանի ջանքերի շնորհիվ է՝ հայտարարել է Իրանի արտգործնախարարը:
Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հավելել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի կարող մեղադրանքների ու պատժամիջոցների միջոցով Վաշինգտոնի միակողմանի հայացքները պարտադրել Թեհրանին:
Նշելով, որ դիվանագիտությունը մեկ ուղղությամբ ճանապարհ չէ՝ Աբդոլլահիանը շեշտել է, որ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի ԱՄՆ-ը ցուցաբերի ճկունություն և նախաձեռնողականություն և ընդունի իրականությունը: