Երևան, 28.Նոյեմբեր.2024, 00:00 |
Պոգբան կարող է վերադառնալ ԱՊԼ Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամե... Դադիվանքն ու «փաստի» հորինումը. «Գեղարդ» հիմն... Զայրույթի, հիասթափության և դատարկության համադ... Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է ... Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տե... Ո՞ւմ է Թրամփը դիտարկում Ուկրաինայի հարցով հատ... Մալդիվներ մեկնելը թանկ է Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայի տներից մեկում Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Լեհաստանի նախագա... Լիբանանի բանակը դիրքավորվում է երկրի հարավում... «Փարաջանովյան օրեր Աթենքում»` դեկտեմբերի 3-ին... ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկա... Փորձում են քաղաքական շահարկումներ անել. Փամբո... Խոշոր՝ ավտովթար. բախվել են «Opel»-ն ու «Scani... ԱԳՆ-ում հերքում են, թե Երևանն է խնդրել կազմակ... Ֆրանսիայի արտգործնախարարը ողջունել է Լիբանանո... Գոռ Վարդանյանի ֆիլմերը միշտ քննադատվել են ու ... Հոլանդը դարձել է Չեմպիոնների լիգայի ռեկորդակի... Մոսկվան հուսով է՝ ՀԱՊԿ շրջանակում ՀՀ-ի հետ գո... ՍԴ-ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշ... Պուտինը Ղազախստանում է Երևան-Սևան ավտոճանապարհին ճայթուցիկներ նետած ... Քաղաքապետարանը երկարաձգել է «Հանրապետական» մա... Տիգրան Ավինյանի ու թիմի լոսանջելեսյան վոյաժի ... Մանասյանն ընդունել է Equal Right Trust հիմնադ... Կրոսն արժանացել է Golden Player մրցանակին Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու... Բարդություններ կատարակտի վիրահատությունից հետ... ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մ... Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մա... Հայտնի են գեղասահքի Գրան Պրիի եզրափակիչի բոլո... Արգիշտի Քյարամյանն ու Ռուստամ Բադասյանը զբոսն... Կառավարությունում կայացել է ԵՄ-Հայաստան ներդր... Համակարգչային խարդախությամբ 5 մլն դրամ հափշտա... Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած Նոր նշանակումներ՝ ՀՀ Զինված ուժերում․ նախագահ... Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և... Ալեն Սիմոնյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննա... Ուժեղացված հսկողություն՝ Ավանի դատարանում․ ի՞... Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ... Դավիթ Համբարյանը ազատվել է ՆԳ նախարարի տեղակա... Էդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների նախարա... Տնտեսական ակտիվության աճի բացասական ռեկորդը. ... Գյումրիում «ԳԱԶելի» վթարի հանգամանքները պարզվ... Պապիկյանն Ըմբշամարտի զինվորականների ԱԱ մասնակ... Արմեն Ղազարյանը նոր պաշտոն է ստացել Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է լեհ դի... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 63 ... ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև ... Հայկական արբանյակին առնչվող վարույթ է նախաձեռ... Պակիստանում Իմրան Խանի աջակիցները հետաձգել են... Հասմիկ Տոլմաջյանն իր հավատարմագրերն է հանձնել... Նազելի Բաղդասարյանը կմեկնի արձակուրդ «Պարոն Պապոյան, ինչի՞ եք էդ թվերը հանգիստ տոն... 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյո... Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույ... Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտ... Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաննե... ԱԺ նախագահը և Գերմանիայի դեսպանն անդրադարձել ... Առևտրային վեճի լուծումը վստահե՛ք հաշտարարին. ... Արարատ Միրզոյանը կայցելի Ֆինլանդիա Առաջարկվում է ՓՄՁ-ների գործունեության համար ս... Հայաստան-ԱՄԷ համագործակցությունը կընդլայնվի. ... Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների... Կոստանյանը պորտուգալացի իր գործընկերոջն է ներ... Իմ վերջնական որոշում կայացնելու մեջ կարևոր դե... Խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկա... Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառ... Քննարկվելու է պարոն Նազարյանի հետագա գործունե... 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվ... Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտ... ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Ալեքսան... Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածա... ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են... Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցե... Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են 3 «Op... Հեքիաթային ձմեռ. Սուրենյանը տեսանյութ է հրապա... Ալեն Սիմոնյանը չի սպառնացել, չի ծաղրել Հովիկ ... Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկ... ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին՝ հսկիչ նշան... Հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետա... Երևանում ձնամաքրման աշխատանքներ են կատարվել Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալ... Քննչական կոմիտեում իսկական քաոս է Քանաքեռավանում բախվել են «Range Rover»-ն ու «... Ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու ... Ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կն... 7 ոստիկան հեռացվել է աշխատանքից. Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը փակ է Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց տանող... Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյա... Աստղագուշակ՝ նոյեմբերի 27-ի համար Դեսպան Մակունցն ու AEI ավագ գիտաշխատող Դալբոր... Հրդեհ՝ Բալահովիտի մանկապարտեզում Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... «Սամբոյի ինչ-որ պրիոմ պիտի անեի՞նք». ընդդիմադ...

ՊԵԿ-ը ցանկանում է առանց դատարանի տիրապետել տնտեսվարողների բանկային գաղտնիքին. նախագիծ՝ վիճահարույց դրույթներով

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ցանկանում է առանց դատարանի որոշման հասանելիություն ունենալ բանկային գաղտնիք համարվող տեղեկություններին։ e-draft.am կայքում տեղադրված նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Բանկային գաղտնիքի մասին» և «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքներում։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, հարկային մարմնի կողմից իրականացվող հարկային հսկողության ընթացքում տնտեսվարող սուբյեկտները կամ ֆիզիկական անձինք հաճախ հրաժարվում են ներկայացնել բանկային հաշիվների շարժերի, վարկային և ավանդի պայմանագրերի, գրավի առարկաների, երաշխավորների վերաբերյալ տեղեկությունները, ինչը երբեմն անհնարին է դարձնում հսկողական աշխատանքների նպատակների իրագործումը։

ՊԵԿ-ում կարծում են, որ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները հարկային մարմնին կարող են տրամադրվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարկային մարմինը նույնպես հանդիսանում է գաղտնիք տնօրինող պետական մարմին։ «Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմինը պահպանում է ՀՀ օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդպիսի տեղեկությունները հարկային մարմինը օգտագործում է հարկային հսկողության սահմաններում և շրջանակներում, ինչպես նաև իր առջեւ դրված խնդիրներին ու նպատակներին համապատասխան»,- նշված է հիմնավորման մեջ:

Ներկա օրենսդրական կարգավորումներով՝ բանկն իր հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմնին տրամադրում է միայն դատարանի որոշման հիման վրա:

«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հաճախորդի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են հրապարակվել միայն տվյալ հաճախորդի գրավոր կամ դատարանում տրված բանավոր թույլտվությամբ:

Տնտեսվարողներն ու փորձագետներն այս նախագծում խնդրահարույց կետեր են տեսնում։

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի խոսքով, եթե ՊԵԿ-ը կարողանա առանց դատական մարմնի միջամատության անարգել ստանալ տնտեսվարողի բանկային ու ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունները, դրանով կխախտվեն տնտեսվարողի իրավունքները։ «Ստացվում է, որ գործադիր իշխանության մեկ օղակը առանց դատական իշխանության հնարավորություն է ունենում տիրապետել այդ տվյալներին։ Մինչդեռ միայն դատական մամինը իրավունք ունի որոշելու՝ ՊԵԿ-ին տնտեսվարողի բանկային գաղտնի տվյալներն իսկապես հարկավո՞ր են, թե՞ ոչ, և արդյոք ՊԵԿ-ը պատշաճ հիմքեր ունի այդ տվյալները ստանալու համար»,- ասում է տնտեսագետը։

Նման լուրերը սովորաբար բացասական են ընդունվում տնտեսվարողների կողմից, լրացուցիչ ճնշում են համարվում բիզնեսի համար։ Ըստ Կառլեն Խաչատրյանի, եթե տնտեսվարողը «մաքուր» է աշխատում, ապա մտահոգվելու բան չունի, սակայն ՊԵԿ-ի՝ առանց դատական մարմնի բանկային ու ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունները ստանալը լրացուցիչ լարվածություն է լինելու բիզնեսի համար։

«Տնտեսվարողն այս դեպքում կարող է տեղյակ չլինել, որ իր կողմից տեղեկությունները չտրամադրելուց հետո ՊԵԿ-ում գործընթացները շարունակվել են և որոշ ժամանակ անց, օրինակ՝ որևէ ընկերության սեփականատար կամ տնօրեն կարող է անակնկալի գալ»,- ասում է տնտեսագետը։

E-draft.am-ում նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել հուլիսի 6-ին և կմնա մինչև հուլիսի 21-ը։ Հուլիսի 11-ին՝ 15:00-ի դրությամբ, նախագծին կողմ քվեարկողներ չկան, դեմ է 38-ը։

Նախագծով առաջարկվում է նաեւ լրացումներ կատարել Հարկային օրենսգրքում: Մասնավորապես, սահմանել, որ համալիր հարկային ստուգումների պլանավորման կամ այդ ստուգումների իրականացման ընթացքում ստուգման ենթակա կամ ստուգվող հարկ վճարողներից հարկային մարմինը նախ բանկային կամ ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկատվություն ստանալու նպատակով գրավոր հարցում է կատարում հարկ վճարողին։

Իսկ եթե հարկ վճարողը համապատասխան տեղեկությունները չի տրամադրում կամ սահմանված կարգին, ձևին կամ ցանկին ոչ համապատասխան է տրամադրում, ապա հարկային մարմինը նշված տեղեկատվությունը ստանալու նպատակով հարցում է կատարում բանկ կամ ապահովագրական ընկերություն։

«ՊԵԿ-ն ինքը որոշում է, ինքն էլ իրականացնում է ու վերահսկում»

Առաջարկված նախագծով չկա որևէ զսպող մեխանիզմ, որով ՊԵԿ-ը անտեղի և անհիմն չտիրանա հարկ վճարողների բանկային ու ապահովագրական գաղտնիքին, կարծում է «Գարեջրի ակադեմիա» ռեստորանի հիմնադիր, մասնագիտությամբ իրավաբան Արմեն Ղազարյանը։

«Ոչ մեկը չի կարող համարվել մեղավոր, քանի մեղքը ճանաչված չէ դատարանով։ Նախագծով ասվում է, որ որոշումը պետք է լինի ՊԵԿ նախագահի լիարժեք ողջամիտ և օրինական պահանջի հիման վրա։ Այսինքն՝ չկա նաև զսպող մարմին։ Ստացվում է, որ ՊԵԿ-ն ինքը որոշում է, ինքն էլ իրականացնում է ու վերահսկում։ ՊԵԿ-ը արդարադատ մարմին չէ և դրա իրավասությունը չունի։ ՊԵԿ-ի լրազորությունների շրջանակը սկսվում և ավարտվում է պետության, տնտեսության հարկերի հավաքագրման լիարժեքության ապահովմամբ»,- ասում է Արմեն Ղազարյանը։

Նույն տրամաբանությամբ, ըստ նրա, վաղը կարող է իշխանության մեկ այլ ենթաներկայացուցիչ ներկայացնել մի նոր նախագիծ ու այդպիսի նոր լիազորություն պահանջել։

Այս նախագծով նաև որոշակիության սկզբունքն է խախտվում։ Հիմնավորմամբ չի պարզաբանվում՝ ինչի՞ հիման վրա և ի՞նչ չափանիշներով է որոշվելու այս կամ այն հարկատուի՝ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները ՊԵԿ-ին տրամադրելը։

«Այսօր դատարանն է որոշում՝ ՊԵԿ-ի կողմից ներկայացվող այդ պահանջը ողջամի՞տ է, իրավակա՞ն է և ունի՞ որոշակիություն։ Եթե դա չի լինում, ՊԵԿ նախագա՞հն է դա որոշում։ Սա անհավասարակշռություն է առաջացնում իշխանության թևերի միջև, և դատական համակարգի դերի իջեցում է ենթադրում»,- նշում է տնտեսվարողը։

Խնդրահարույց նախագծեր առաջարկելիս ՊԵԿ-ը, սովորաբար, շեշտում է, որ եթե հարկատուն ստվերում չէ և հարկային մարմիններից թաքցնելու բան չունի, ապա ստվերի կրճատմանը վերաբերող ոչ մի քայլ չի կարող խաթարել նրա բիզնեսը։ Ըստ Արմեն Ղազարյանի՝ միայն այս հիմնավորումը քիչ է ՊԵԿ-ի լիազորություններն ավելացնելու համար։ Երբ հարկային մարմինների լիազորությունների շրջանակն ընդլայնվում է, դա կարող է բացասական ազդակ լինել ներկա ու ապագա ներդրողների համար։

«Մենք նույն նավակի մեջ ենք, և բոլորս ընդունել ենք ռազմավարություն՝ ներդրումներ ներգրավելու։ Ներդրումները չեն գալիս այս պայմաններում։ Խոշոր գումարները սիրում են հավասարություն, օրենքի «հանգստություն», պետք է երաշխավորված լինեն ներդրողի տվյալները։ Հիմա ինչու՞ պետք է ներդրողը գա Հայաստան, որտեղ ամիսը մեկ օրենք է փոխվում»,- հարցնում է Արմեն Ղազարյանը։

Ըստ նրա՝ ՊԵԿ-ի կողմից առանց դատական համակարգի միջամտության տնտեսվարողների բանկային գաղտնիքին տիրապետելը հակասում է անկանխիկ շրջանառության ոլորտում կատարված վերջին փոփոխություններին. «Հիմա մենք ամեն կերպ փորձում ենք պայքարել կանխիկի շրջանառության դեմ, ոչ օրինական շրջանառության դեմ։ Բայց մյուս կողմից ընդունում ենք այնպիսի օրենք, որով դեմ ենք դուրս գալիս այդ գաղափարին ու հարկատուին դրդում ավելացնել կանխիկը»։

«Հարկային հսկողության ընթացքում առանցքային նշանակություն ու դեր ունեն բանկային փոխանցումները»

Ըստ ՊԵԿ-ի՝ տնտեսական գործունեության մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ կենցաղային տեխնիկայի, թանկարժեք քարերի և մետաղների վերամշակման, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում քիչ չեն դեպքերը, երբ ոչ հաճախորդների հետ գործարքներ իրականացրած հարկ վճարողները, տարբեր սխեմաներ գործադրելով, հաճախորդների կողմից վճարված գումարների մի մասը միանգամից փոխանցել են տալիս իրենց աշխատակիցների կամ հարազատ անձանց անձնական բանկային հաշիվներին։ Այդպիսով, նրանք խուսափում են իրական եկամուտների մի մասի հայտարարագրումից։

Գործող իրավակարգավումներով՝ հարկային հսկողության ընթացքում առանց այդ ֆիզիկական անձանց բանկային հաշիվների շարժերի տիրապետման գրեթե անհնար է բացահայտել նման սխեմաներով եկամուտների թերհայտարարագրումները։ Այսինքն, ըստ նախագծի հեղինակների, հարկային հսկողության ընթացքում առանցքային նշանակություն ու դեր ունեն բանկային (ֆինանսական) փոխանցումները և բանկային գաղտնիք հանդիսացողայլ տեղեկությունները:

Մեկնաբանել

Պոգբան կարող է վերադառնալ ԱՊԼ Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամե... Դադիվանքն ու «փաստի» հորինումը. «Գեղարդ» հիմն... Զայրույթի, հիասթափության և դատարկության համադ... Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է ... Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տե... Ո՞ւմ է Թրամփը դիտարկում Ուկրաինայի հարցով հատ... Մալդիվներ մեկնելը թանկ է Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայի տներից մեկում Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Լեհաստանի նախագա... Լիբանանի բանակը դիրքավորվում է երկրի հարավում... «Փարաջանովյան օրեր Աթենքում»` դեկտեմբերի 3-ին... ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկա... Փորձում են քաղաքական շահարկումներ անել. Փամբո... Խոշոր՝ ավտովթար. բախվել են «Opel»-ն ու «Scani... ԱԳՆ-ում հերքում են, թե Երևանն է խնդրել կազմակ... Ֆրանսիայի արտգործնախարարը ողջունել է Լիբանանո... Գոռ Վարդանյանի ֆիլմերը միշտ քննադատվել են ու ... Հոլանդը դարձել է Չեմպիոնների լիգայի ռեկորդակի... Մոսկվան հուսով է՝ ՀԱՊԿ շրջանակում ՀՀ-ի հետ գո... ՍԴ-ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշ... Պուտինը Ղազախստանում է Երևան-Սևան ավտոճանապարհին ճայթուցիկներ նետած ... Քաղաքապետարանը երկարաձգել է «Հանրապետական» մա... Տիգրան Ավինյանի ու թիմի լոսանջելեսյան վոյաժի ... Մանասյանն ընդունել է Equal Right Trust հիմնադ... Կրոսն արժանացել է Golden Player մրցանակին Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու... Բարդություններ կատարակտի վիրահատությունից հետ... ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մ... Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մա... Հայտնի են գեղասահքի Գրան Պրիի եզրափակիչի բոլո... Արգիշտի Քյարամյանն ու Ռուստամ Բադասյանը զբոսն... Կառավարությունում կայացել է ԵՄ-Հայաստան ներդր... Համակարգչային խարդախությամբ 5 մլն դրամ հափշտա... Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած Նոր նշանակումներ՝ ՀՀ Զինված ուժերում․ նախագահ... Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և... Ալեն Սիմոնյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննա... Ուժեղացված հսկողություն՝ Ավանի դատարանում․ ի՞... Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ... Դավիթ Համբարյանը ազատվել է ՆԳ նախարարի տեղակա... Էդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների նախարա... Տնտեսական ակտիվության աճի բացասական ռեկորդը. ... Գյումրիում «ԳԱԶելի» վթարի հանգամանքները պարզվ... Պապիկյանն Ըմբշամարտի զինվորականների ԱԱ մասնակ... Արմեն Ղազարյանը նոր պաշտոն է ստացել Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է լեհ դի... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 63 ... ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև ... Հայկական արբանյակին առնչվող վարույթ է նախաձեռ... Պակիստանում Իմրան Խանի աջակիցները հետաձգել են... Հասմիկ Տոլմաջյանն իր հավատարմագրերն է հանձնել... Նազելի Բաղդասարյանը կմեկնի արձակուրդ «Պարոն Պապոյան, ինչի՞ եք էդ թվերը հանգիստ տոն... 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյո... Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույ... Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտ... Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաննե... ԱԺ նախագահը և Գերմանիայի դեսպանն անդրադարձել ... Առևտրային վեճի լուծումը վստահե՛ք հաշտարարին. ... Արարատ Միրզոյանը կայցելի Ֆինլանդիա Առաջարկվում է ՓՄՁ-ների գործունեության համար ս... Հայաստան-ԱՄԷ համագործակցությունը կընդլայնվի. ... Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների... Կոստանյանը պորտուգալացի իր գործընկերոջն է ներ... Իմ վերջնական որոշում կայացնելու մեջ կարևոր դե... Խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկա... Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառ... Քննարկվելու է պարոն Նազարյանի հետագա գործունե... 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվ... Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտ... ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Ալեքսան... Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածա... ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են... Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցե... Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են 3 «Op... Հեքիաթային ձմեռ. Սուրենյանը տեսանյութ է հրապա... Ալեն Սիմոնյանը չի սպառնացել, չի ծաղրել Հովիկ ... Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկ... ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին՝ հսկիչ նշան... Հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետա... Երևանում ձնամաքրման աշխատանքներ են կատարվել Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալ... Քննչական կոմիտեում իսկական քաոս է Քանաքեռավանում բախվել են «Range Rover»-ն ու «... Ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու ... Ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կն... 7 ոստիկան հեռացվել է աշխատանքից. Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը փակ է Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց տանող... Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյա... Աստղագուշակ՝ նոյեմբերի 27-ի համար Դեսպան Մակունցն ու AEI ավագ գիտաշխատող Դալբոր... Հրդեհ՝ Բալահովիտի մանկապարտեզում Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... «Սամբոյի ինչ-որ պրիոմ պիտի անեի՞նք». ընդդիմադ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan