Նյու Յորքի իշխանությունները հրապարակել են հրահանգ միջուկային հարվածի համար
Նյույորքցիներին խորհուրդ են տվել միջուկային հարվածի դեպքում մնալ տանը եւ փակել պատուհանները եւ դռները։ Համապատասխան հրահանգները տեսանյութով տրվել են քաղաքի արտակարգ իրավիճակների վարչության կողմից։
Տեսանյութի հեղինակները խնդրել են չհարցնել, թե ինչու եւ ինչպես կարող է նման բան պատահել։
Նշվել է, որ միջուկային զենքի հետ կապված միջադեպի հավանականությունը Նյու Յորքում կամ նրա արվարձաններում շատ փոքր է, բայց կարեւոր է, որպեսզի մեգապոլիսի բնակիչներն իմանան, թե ինչպես անվտանգ մնան։