Ծնվել է պատերազմում անհետ կորած Պապ Այվազյանի եղբայրը
Այսօր Էրեբունի բժշկական կենտրոնում ծնվել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Պապ Այվազյանի եղբայրը Պապ Այվազյան կրտսերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Պապի հայրը՝ Գարիկ Այվազյանը։
Նշենք, որ 2019-ին զորակոչված Պապը պետք է տուն վերադառնար 2021 թվականի դեկտեմբերի 19-ին։
Պապի հայրը՝ Գարիկ Այվազյանն անհետ կորած որդուն ողջ գտնելու հույսը կորցրել է։ Սեփական հետաքննությամբ պարզել է, հատուկ ջոկատային որդին Թալիշ-Մատաղիս հատվածում գլխի շրջանում վիրավորում է ստացել պատերազմի հենց առաջին օրը։ Մարտական ընկերները վիրավոր Պապին իջեցրել են ներքև, թե ինչ է եղել հետո, ոչ ոք չգիտի։
Ավտովթարի հետևանքով արդեն 20 տարի անվասայլակին գամված հայրն Արցախ է գնացել, որդու կռված տեղերում եղել։ Գտել է մի գանգոսկր ու մի կտոր ոսկոր, որոնք վնասել էին գազանները։ ԴՆԹ նույնականացման արդյունքում պարզել են՝ ոսկորները Պապինը չեն։