Գիտակցությունը կորցնելու վերաբերյալ լուրերից հետո․ Նիկոլայ Դրոզդովը պատմել է իր առողջության մասին
Հեռուստահաղորդավար Նիկոլայ Դրոզդովը «Звезда» հրատարակչությանը պատմել է իր վիճակի մասին այն բանից հետո, երբ նկարահանումների ժամանակ վատացել է նրա ինքնազգացողությունը։
Դրոզդովը լրագրողների չափից շատ ուշադրությունը որակել է որպես «վախ դատարկ տեղը»։
«Նկարահանման հրապարակում գլխապտույտ ունեցա. երկու ժամվա ընթացքում ճնշումս իջավ: Շտապօգնություն կանչեցին»,- պատմել է նա։
Նրա խոսքով՝ բժիշկները չափել են ճնշումը եւ եկել այն եզրակացության, որ ամեն ինչ նորմալ է։
«Հիմա ամեն ինչ կարգին է»,- եզրափակել է հեռուստահաղորդավարը։