Ռուսաստանում հաստատվել է կապիկի ծաղկով վարակման առաջին դեպքը
Ռուսաստանում հաստատվել է կապիկի ծաղկով վարակման առաջին դեպքը, հուլիսի 12-ին տեղեկացրել են ԶԼՄ-ները՝ հղում կատարելով «Ռոսպոտրեբնադզոր»-ին։
Ինչպես հուլիսի 12-ին տեղեկացրել է գերատեսչությունը, բուժհաստատություն է դիմել մի երիտասարդ, որը վերադարձել էր Եվրոպա կատարած ուղեւորությունից։ Նրա մոտ բնորոշ ցան է հայտնաբերվել։
Վարակվածին տեղափոխել են վարակիչ ստացիոնար եւ մեկուսացրել։ Հիվանդությունն ընթանում է թեթեւ ձեւով։ Կյանքի համար սպառնալիք չկա։
Գերատեսչությունում նշել են, որ նա ապրել է մենակ, իսկ շփումների շրջանակը վերադառնալուց հետո սահմանափակ է եղել։ Այժմ բոլորը, որոնց հետ նա շփվել է Եվրոպայից վերադառնալուց հետո, ստուգվում են, տեղեկացրել է Фонтанка.ру-ն։