Հուսով եմ՝ Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցը կարագացնի երկու երկրների միջեւ ընթացող կարգավորման գործընթացը․ Փայլան
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցին։
«Նախագահ Էրդողանի եւ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը հուսամ կարագացնի երկու երկրների միջեւ ընթացող կարգավորման գործընթացը»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ հեռախոսազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։
Ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը, ըստ նրանց, կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։ Այս համատեքստում նրանք ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն: