Բելառուսը դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու համար
Բելառուսը դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպությանն (ՇՀԿ) անդամակցելու համար, նրա դիմումն արդեն ուղարկվել է անդամ երկրներին և Սամարղանդում կայանալիք գագաթնաժողովում կարող է սկսվել ՇՀԿ-ին նրա անդամակցության ընթացակարգը: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Նորովը:
«Ներկայում Բելառուսը հայտ է ներկայացրել, որն ուղարկվել է անդամ երկրներին: Եվ եթե ընդհանուր որոշում կայացվի, իսկ ես կարծում եմ, որ այդպես էլ կլինի, Սամարղանդի ՇՀԿ գագաթնաժողովում որոշում կկայացվի Բելառուսին ՇՀԿ-ին անդամակցելու ընթացակարգեր սկսելու մասին»,-հայտարարել է Նորովը:
ՇՀԿ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Սամարղանդում սեպտեմբերին։