Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը և «հացահատիկի հարցը»
Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Թայիփ Էրդողանը եւ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը եւ «հացահատիկի հարցի» լուծումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի գրասենյակին։
«Բանակցությունների ընթացքում քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ ուկրաինա-ռուսական պատերազմը եւ Սեւ ծովում հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցքների ստեղծումը։ Նախագահ Էրդողանը հաստատել է, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմը պետք է ավարտվի բանակցությունների միջոցով կայուն ու արդար խաղաղությամբ, եւ հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է ամեն հնարավոր ներդրում ունենալ բանակցային գործընթացի ակտիվացման գործում, ինչպես դա արել է մինչ այժմ»։