Փաշինյանը Գնել Սանոսյանին գործուղել է Ղազախստան
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը գործուղվում է Ղազախստանի Հանրապետություն. որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Սանոսյանը Նուրսուլթանում կլինի հուլիսի 13-15-ը՝ Անկախ պետությունների համագործակցության էլեկտրաէներգետիկական խորհրդի 60-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սանոսյանը հաշվետվություն պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: