Շրի Լանկայի նոր նախագահի ընտրությունները տեղի կունենան մինչեւ հաջոդ տարվա մարտ
Շրի Լանկայում խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները գործող նախագահ Գոտաբայ Ռաջափակսայի հրաժարականից հետո տեղի կունենան մինչեւ հաջորդ տարվա մարտ, տեղեկացրել է Daily Mirror թերթը՝ հղում կատարելով կառավարության բարձրաստիճան աղբյուրներին։
«Ռաջափակսան նախագահությունը կավարտի չորեքշաբթի՝ խորհրդարանի նախագահ [Մահինդա Յապա Աբեիվարդենին] հրաժարականի հայտարարություն ներկայացնելուց հետո»,- նշել է թերթը։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Շրի Լանկայի նախագահը եւ վարչապետը հայտարարել էին, որ հրաժարական տալու մտադրություն ունեն։ Նախօրեին հազարավոր ցուցարարներ ներխուժել էին նրանց տները եւ նստավայրերը։
Տնտեսական ցնցումները 22 միլիոն բնակչություն ունեցող կղզեպետությունը մատնել են ահավոր հումանիտար ճգնաժամի, ինչ հետեւանքով միլիոնավոր մարդիկ ստիպված են պայքարել ուտելիքի, դեղերի եւ վառելիքի համար, գրել է պարբերականը։
Ոչ նախագահը, ոչ վարչապետն իրենց նստավայրերում չէին, երբ ամբոխը ներխուժել էր այնտեղ։ Անվտանգության ծառայության աշխատակիցների խոսքով՝ երկուսն էլ տեղափոխվել էին հարձակումից պաշտպանված անվտանգ վայրեր։