Լուկաշենկոն և Պուտինը քննարկել են կալինինգրադյան տարանցման հարցը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են կալինինգրադյան տարանցման եւ Եվրոպա ռուսական էներգակիրների տարանցման հարցերը, տեղեկացրել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը մոտ կանգնած «Пул Первого» թելեգրամ-ալիքը։
«Լուկաշենկոն եւ Պուտինը հենց նոր հեռախոսազրույց են ունեցել»,- նշվել է հաղորդագրությունում։
Նշվել է, որ նախագահները քննարկել են կալինինգրադյան տարանցման հարցը, Ուկրաինայում հառուկ ռազմական գործողության ընթացքը, իրավիճակը հետխորհրդային տարածքում, Եվրոպա ռուսական էներգակիրների մատակարարումը։ Բացի այդ, հաղորդման համաձայն՝ կողմերն անդրադարձել են բելառուսական նավահանգստի կառուցման եւ Բելառուսի ու Ռուսաստանի պաշտպանության հարցերին։