Քեմերոն Դիասը պատմել է, թե ինչպես է Ֆրանսիայից Մարոկկո թմրանյութեր տեղափոխել
Հոլիվուդյան դերասանուհի Քեմերոն Դիասը խոստովանել է, որ երիտասարդության տարիներին աշխատել է որպես թմրանյութերի առաքիչ։ Աստղը գումարի դիմաց համաձայնել է զգեստներով ճամպրուկը տեղափոխել Մարոկկո, սակայն միայն սահմանին է հասկացել, որ ճամպրուկում հագուստ չկա։
Այն մասին, որ ուղեբեռում ոչ միայն զգեստներ են Քեմերոնն իմացել միայն օդանավակայան ժամանելիս, նա սկսել է խուճապի մատնվել։
«Դա իննսունականների սկիզբն էր, եւ նրանք ինձ կողպված ճամպրուկ տվեցին, որտեղ իմ «կոստյումներն» էին: Անվտանգության աշխատակիցներին, ովքեր կանգնեցրել էին իրեն, նա ասել է. «Չգիտեմ, դա իմը չէ, ես պատկերացում չունեմ, թե ումն է»: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար տասը տարվա ազատազրկումից խուսափելուց հետո Քեմերոնը ճամպրուկը վստահել է աշխատակիցներին։