Բրիտանացի խորհրդարանական Ռեհման Չիշտին տեղեկացրել է վարչապետի պաշտոնին առաջադրվելու մասին
Բրիտանացի խորհրդարանական Ռեհման Չիշտին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնին առաջադրվելու մասին։
«Ես պատրաստ են դառնալ Պահպանողական կուսակցության հաջորդ ղեկավարն ու վարչապետը»,- գրել է Չիշտին Թվիթերում՝ ավելացնելով, որ իր համար նշանակություն ունեն «թարմ գաղափարներն» ու «նոր թիմը նոր մեկնարկի համար»։
Բորիս Ջոնսոնը, որը վարչապետի պաշտոնում Թերեզա Մեյին փոխարինել էր 2019թ., հուլիսի 7-ին հայտարարել է վարչապետի եւ Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոններից իր հրաժարականի մասին։ Նա պարտականությունները կկատարի մինչեւ նոր վարչապետի նշանակումը։