SpaceX-ը Starlink 46 արբանյակներով կրիչ հրթիռ է արձակել
SpaceX ընկերությունը կիրակի օրը Falcon 9 կրիչ հրթիռ է արձակել՝ Starlink միկրոարբանյակների հերթական խմբով։ Արձակումը ցուցադրվում է ընկերության կայքում։
Մեկնարկը տրվել է ԱՄՆ ՌՕՈւ-ի ռազմակայանի հարթակից (Կալիֆոռնիա), տեղի ժամանակով ժամը 18.39-ին։ Մերձերկրյա ցածր ուղեծիր կհանվեն 46 միկրոարբանյակներ։
Կրիչի առաջին աստիճանն ավելի վաղ օգտագործվել էր հինգ արձակումներում։ SpaceX-ի աշխատակիցները մտադիր են Falcon 9-ի այդ տարրը վերադարձնել Երկիր։ Սպասվում է, որ մեկնարկից հետո աստիճանը ավտոմատ ռեժիմով սահուն կիջնի Խաղաղ օվկիանոսում, Of Course I Still Love You լողացող պլատֆորմի վրա։ Այդ տեխնոլոգիան թույլ է տալիս ընկերությանը իջեցնել հերթական արձակումների արժեքը։
Starlink ցանցը նախատեսված է ինտերնետում հասանելիության ապահովման համար՝ ի հաշիվ 260 կիլոգրամ զանգվածով սարքերի մեծ քանակության գործարկման։ SpaceX-ի գնահատականով՝ ընդհանուր առմամբ 11 հազար արբանյակների արձակումը եւ դրանց շահագործումը 10 միլիարդ դոլար կարժենա։ Ընկերությունը հավաստիացրել է, որ կկարողանա ապահովել ինտերնետի լայնագիծ հասանելիություն՝ 1 Գբիտ/վրկ արագությամբ, ինչը համապատասխանում է 5G ստանդարտին։ 2019թ. մայիսից SpaceX-ը ուղեծիր է դուրս բերել ավելի քան 2,5 հազար Starlink արբանյակ։