Լեոնիդ Ագուտինը հրել է բեմ բարձրացած երկրպագուին
Ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը «ЗиС 5В» մեքենայի 78-ամյակի պատվին Միասում կայացած համերգի ժամանակ հրել է բեմ բարձրացած երկրպագուին։ Միջադեպի տեսանյութը հրապարակել է Starhit-ը։
«Երեկ համերգի ժամանակ մի երիտասարդ, որը բեմ բարձրացավ հենց ելույթի ժամանակ, «փոքր-ինչ փչացչեց» Լեոնիդ Ագուտինի տրամադրությունը։ Երգիչը չշփոթվեց եւ ուժգին հրեց երիտասարդին, որից հետո նրան իջեցրին բեմից ու դուրս հանեցին», - հայտնում է «ВКонтакте» սոցիալական ցանցի «Свободный Миасс» էջը։
Չելյաբինսկի շրջանի ՆԳՆ գլխավոր վարչությունը հայտնել է, որ տղամարդու նկատմամբ արձանագրություն է կազմվել մանր խուլիգանության համար։ Սույն հոդվածի սանկցիան նախատեսում է տուգանք հազարից մինչև 2,5 հազար ռուբլի կամ վարչական կալանք մինչեւ տասնհինգ օր ժամկետով: